Խաղաղության պայմանագրից նորություն չկա․ Միրզոյան

ԹՐԻՓՓ-ի շուրջ քննարկումները չեն դանդաղել կամ դադարեցվել, այժմ գտնվում ենք փաստաթղթային համաձայնեցման փուլում, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Շարունակում ենք բանակցությունները։ Ենթադրում եմ, որ հաջորդ փուլում ինչ-որ միջկառավարական համաձայնագրի նման մի բան պետք է լինի, որից հետո կազմակերպություն կհիմնադրվի։ Մենք ասում էինք, որ ուզում ենք այնպես լինի, որ տարվա վերջին կամ երկրորդ կեսին շինարարություն սկսվի, չգիտեմ՝ դա ինչքանով է իրատեսական, դա ցանկություն էր ամեն դեպքում»,– ասաց Միրզոյանը։

Հարցին, թե վերջին 30 օրվա մեջ բանակցություններ եղե՞լ են, Միրզոյանը պատասխանեց.

«Մտքերի փոխանակություն եղել է»։

Ինչ վերաբերում է Խաղաղության պայմանագրին, Միրզոյանն ասաց, որ նորություն չկա։

«Մեր դիրքորոշումը նույնն է, վայրկյան առաջ պատրաստ ենք սկսել խորհրդակցությունները՝ որոշելու ստարագրման տեղն ու ժամը»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։