«Խաղաղություն չեն մուրում, խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ։ Խաղաղության գործընթացը միակողմանի ճնշումների և պարտադրանքի արդյունք է»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Սա նման է սահմանազատման այն գործընթացին, երբ որևէ փաստաթուղթ գոյություն չունենալով, միակողմանի զիջումներ իրականացվեցին։ Ադրբեջանի՝ նման հռետորաբանության իրավիճակում շատ դժվար է մտածել խաղաղության մասին։ Խաղաղության պայմանագիրը պարզապես խաբկանք է, շեղում՝ իրողությունից»,- ասաց Օհանյանը։