Խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել մայիսի 9-ին Մոսկվայում․ ռուս փորձագետ

Ալիևն ու Փաշինյանը կարող են խաղաղության պայմանագիր կնքել մայիսի 9-ին Մոսկվայում, որտեղ նրանք հրավիրվել են Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ Այս մասին Սպուտնիկ Ադրբեջանի փոխանցմամբ, ՌԻԱ «Նովոստի»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ազգամիջյան հակամարտությունների հարցերով փորձագետ Եվգենի Միխայլովը։

Լրատվականը նշել է, որ Միխայլովը հույս է հայտնել, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը կընդունի Հայաստանի Սահմանադրության փոփոխությունները «Ղարաբաղին հավակնելու անհնարինության մասին»:

«Որովհետև դա գայթակղության կետն է Ադրբեջանի և Հայաստանի միջև»,-ասել է փորձագետը:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։