Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Խաղաղության Պայմանագիր չի լինելու:
Պատերազմ էլ չի լինելու:
Հայերն անկարող են պատերազմել և չեն պատերազմելու:
Լինելու է հարձակում:
Լինելու է կայծակնային գրավում:
Լինելու է պետության անկում և Հայաստանի վերջնական ու անմնացորդ ոչնչացում:
Իսկ մինչ այդ կա և լինելու է նախապատրաստական աշխատանք, որի համար ժամանակ շահելու նպատակով կեղծ պայմանագրի ամենատարբեր կետեր համաձայնեցվելու են, հետո ապահամաձայնեցվելու են, հետո անհամաձայնեցվելու են: Ճիշտ այնպես ինչպես անուղեղներին երեսուն տարի Բաքուն էչացրեց իր իբր բանակցություններով, մինչ նրա զոհ էչերը [Չ-Շ] աղաչում էին վերցնել ազատագրված տարածքները` Արցախի դավաճանական և անջատողական ճանաչման դիմաց:
Հիմա նույնն է: Հանձնում-ճանաչում գործընթացի փոխարեն համաձայնեցում-ստորագրում խաղն է:
Պաշտոնական Երևանը և Երևանում Բաքվի սատրապական ռեժիմը դա լավ գիտեն: Էչերը` էլի չգիտեն: Եվ հուսով են, որ հիմա-հիմա ամեն բան լավ կավարտվի:
Իհարկե լավ կավարտվի: Բայց միայն Բաքվի համար:
Հայաստանը շուտով դադարելու է գոյություն ունենալ:
Ու այսպիսի ժողովուրդ ունենալու պատճառով դա այլևս անշրջելի, անխուսափելի ու անդառնալի է: