Խաղաղության կառուցման գործում առաջընթաց ենք գրանցել. Անվտանգության խորհրդի քարտուղար

Խաղաղության կառուցման գործընթացում մենք արձանագրել ենք առաջընթաց, իհարկե, ոչ բոլոր խնդիրներն են լուծվել, չենք կարող ասել, որ խաղաղության ողջ օրակարգն ամբողջությամբ իրականացվել է, բայց այս հարցում կան արդյունքներ։ Այս մասին մայիսի 29-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Սահմանային միջադեպերի հետ կապված՝ մենք շարունակում ենք Ադրբեջանին առաջարկել դրանց հետաքննության համատեղ մեխանիզմներ ստեղծել»,- նշել է նա։ Գրիգորյանը հիշեցրել է, որ Հայաստանի վարչապետը հայտնել է, որ պատերազմ չի լինելու, տարածաշրջանում խաղաղություն է լինելու, եւ Հայաստանը շարունակում է աշխատել այս ուղղությամբ։

Ինչ վերաբերում է ԱՄՆ հայտարարություններին, ապա ամերիկացիները, ըստ նրա, իրավիճակի իրենց գնահատականն ունեն, իսկ Հայաստանը՝ իր։ «Այդ գնահատականները կարող են չհամընկնել, տեղի է ունեցել միջադեպ, եւ մենք կշարունակենք աշխատել Ադրբեջանի հետ այդ հարցում»,- ընդգծել է պաշտոնյան։

Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ադրբեջանական զինուժը գնդակոծել է Սյունիքի մարզի Խոզնավար գյուղը եւ արդյունքում վնասել բնակելի շենք։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։