Խաչատուր Սուքիասյանի թիկնապահները բերման են ենթարկվել ապօրինի զենք կրելու կասկածանքով

Լրատվականներին հայտնի է դարձել, որ Երևանի Թումանյան փողոցից այսօր երեկոյան բերման ենթարկվածները ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցներն են։

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սագսյանը հայտնել է, որ չորս անձ ապօրինի զենք կրելու կասկածանքով բերվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։

Հիշեցնենք՝ մարտի 11- երեկոյան տեսանյութ տարածվեց համացանցում, որտեղ երևում էր՝ ինչպես են հատուկջոկատայինները Երևանի կենտրոնում մեքենաներ ստուգում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։