Վթար Իջևան-Դիլիջան ճանապարհին․ 7 տուժածներից 4-ը երեխաներ են

Թեղուտ գյուղի «Թեղուտի մոստ» կոչվող հատվածում այսօր՝ մայիսի 4-ին, տեղի է ունեցել վթար, ինչի հետեւանքով կա 7 տուժած:

Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին՝ Թեղուտ գյուղի սկզբնամասում, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել ճամփեզրին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և վեց ուղևոր ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։ Տուժածներից 4-ը երեխաներ են:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։