Վստահ քայլերով շարժվում ենք դեպի 2026 թվական, որը պետք է հայ ժողովրդի վերածննդի սկիզբը դառնա. Սամվել Կարապետյան

Մենք ուժեղ Հայաստանի մեր պատկերացումն ունենք ու այն հենց մենք կարող ենք իրականություն դարձնել, այս մասին ասվում է «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի ուղերձում, որն այսօր ընթերցեց փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Այսօր ասում ենք՝ Հայաստանը թույլ չէ, պարզապես ունի թույլ ղեկավարություն»,- ուղերձում նշել է Կարապետյանը։

Նա ընդգծել է՝ պայքարը բարդ է ու լի է բազմաթիվ զրկանքներով, «բայց ինչպե՞ս կարող է որևէ հալածանք կանգնեցնել մեզ, եթե մեր նպատակը Հայաստանի ապահով ապագան է»։

«Առանց որևէ դադարի, վստահ քայլերով շարժվում ենք դեպի 2026 թվական, որը պետք է հայ ժողովրդի վերածննդի սկիզբը դառնա։

Հաղթելու ենք մեր ձևով, կառուցելու ենք ուժեղ Հայաստան»,- նշել է Սամվել Կարապետյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։