Վստահ եմ որոշումը դրված է, գնամ, վերցնեմ. Փաստաբանը՝ Արշակ սրբազանի կալանավորման մասին

Գնում եմ վերցնեմ երկուամսյա կալանքի որոշումը, արդեն կա այդ որոշումը վստահ եմ՝ դրված է հիմա, ներս մտնենք վերցնենք։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5–ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Արշակ Սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը:

«Արշակ Սրբազանի դեմ ուղիղ ցուցմունք չկա։ Ենթադրել են, որ կարող է ինքը եղած լինի ուսապարկում թմրանյութ դնողը։ 2018 թվականին այդ ուսապարկն էլ է եղել, ուսապարկի միջինն էլ է եղել։ 2018 թվականից քննվող գործի հետ կապված վերջին գործողությունը եղել է 2025 թվականի հուլիսին և 2025 թվականի դեկտեմբերի 4-ին ստեղծվել է քննչական խումբ։ Այսինք ստեղծվել է քննչական խումբ և ձերբակալվել է սրբազանը։

7 տարի քննել, քննել, այդպես էլ չեն հասկացել, թե ինչպես է թմրան յութը հայտնվել ուսապարկում։

Այս վարույթը որեւէ առնչություն չունի իրավաբանության հետ»,–ասաց նա։

Նշենք, որ ՔԿ–ի փոխանցմամբ՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)։

Փաստաբանի խոսքով, Արշակ Սրբազանը դեռ ասուլիսից սկսած պատրաստ էր նման զարգացումների։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։