«Վստահ եմ, որ դուք դեռ վերադառնալու եք ու Հայաստանը և Հայկական բանակը հզորացնելու եք». Արսեն Վարդանյանը՝ Արշակ Կարապետյանին

«Համահայկական ճակատ» կուսակցության նախագահ Արսեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր գեներալ-մայոր Ա.Կարապետյանի ծննդյան օրն է.
Զինվորական, ով պատվով և փառքով կատարեց իր պարտքը Հայրենիքի հանդեպ, ով հանուն պաշտոնի չդարձավ թրքասեր իշխանության մաս և մինչև վերջ անառիկ պահեց իրեն վստահված գործը։
Շնորհավորում եմ պարոն գեներալ. Աստված պահապան լինի Ձեզ և Ձեր ընտանիքին. Վստահ եմ, որ դուք դեռ վերադառնալու եք ու Հայաստանը և Հայկական բանակը հզորացնելու եք այն` Ձեր գիտելիքներով, փորձով և անսահման նվիրումով: