Search
Close this search box.

Վստահ եմ` առանց նվեր Փաշինյան Նիկոլը Մոսկվա չէր գնա. Հեքիմյան

Please enter a valid URL

Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երեկ Պուտին Վլադիմիրի ծննդյան օրն էր:
Երեկ Փաշինյան Նիկոլը Մոսկվա մեկնեց: Երեկվանից մտածում եմ. ինչու՞ ոչ մի լրագրողի մտքով չանցավ Փաշինյան Նիկոլի մամուլի խոսնակից հետաքրքրվել, թե ինչ է նվիրել Փաշինյան Նիկոլը Պուտին Վլադիմիրին: Վստահ եմ` առանց նվեր Փաշինյան Նիկոլը Մոսկվա չէր գնա:

Այսօր Պեսկովն ասաց, որ Պուտին Վլադիմիրն ու Փաշինյան Նիկոլը քննարկումների ընթացքում շոշափել են «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը: Եվ, եթե Պուտին Վլադիմիրի ծննդյան օրվա առթիվ Փաշինյան Նիկոլի նվերը «Զանգեզուրի միջանցքը» չէր, ապա մնում է միայն մեկ վարկած, այն է` Պուտին Վլադիմիրի համար ամենամեծ նվերը հենց Փաշինյան Նիկոլն է: