Search
Close this search box.

«Վստահ եմ՝ դատական կարգով իրավունքների վերականգնում է լինելու»․ Էլինար Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շահերի բախման դեպքում ճանաչվում է գործադուլի իրավունքը: Այսպիսին է միջազգային կարգավորումների տրամաբանությունն ու հրամայականը:

Գործադուլի սահմանադրական իրավունքի իրացումը չի կարող քրեական հետապնդման հիմք դառնալ: Դա աբսուրդ է:
Գործադուլ անող վարորդներին աշխատանքից ապօրինի ազատելը որևէ կերպ չի կարող իրավաչափ համարվել և չի կարող անհետևանք մնալ: Վստահ եմ դատական կարգով իրավունքների վերականգնում է լինելու, իսկ քաղաքապետարանը հերթական անգամ փոխհատուցման պարտավորություն է կրելու:
Վայելում ենք «ժողովրդավարության բաստիոնի» ողջ պերճանքն ու թշվառությունը»: