Վրաստանը ողջունում է այս պատմական պահը Հայաստանի և Ադրբեջանի համար. Կոբախիձե

Շնորհավորում եմ ԱՄՆ-ի, Ադրբեջանի նախագահներին և Հայաստանի վարչապետին պատմական խաղաղության համաձայնագրի կնքման կապակցությամբ։ Վրաստանը միշտ աջակցել է տարածաշրջանում խաղաղությանը և համագործակցությանը։ Դրա մասին սոցիալական ցանցում գրել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Ըստ նրա՝ Վրաստանը կշարունակի աջակցել տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը։

«Վրաստանը ողջունում է այս պատմական պահը Հայաստանի, Ադրբեջանի, տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար։ Շնորհավորում եմ ԱՄՆ-ի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին այս հաջողության, պատմական խաղաղության համաձայնագրի կնքման և տարածաշրջանում կայունության ու տնտեսական զարգացման նոր դարաշրջանի սկզբի կապակցությամբ։ Վրաստանը միշտ աջակցել է տարածաշրջանում խաղաղությանը և համագործակցությանը և կշարունակի վճռականորեն աջակցել նրանց ապագայում»,- նշել է Իրակլի Կոբախիձեն։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։