Վրաստանի ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն, Վրաստանն ամբողջությամբ մարել է մի քանի երկրի նկատմամբ ունեցած իր երկարամյա պարտքը, այդ թվում՝ Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, գրում է ТАСС-ը: Նախորդող տարիներին ու ամիսներին պարբերաբար մարվելով՝ վերջին անգամ փաստաթղթում Ռուսաստանի դիմաց նշված էր 3,997 միլիոն դոլար, այժմ դրված է գիծ: Վրաստանը մարել է իր պարտքերը Հայաստանին և Ադրբեջանին, որոնք վերջերս մոտավորապես հավասար էին՝ 1 միլիոն դոլար:
Հիշեցնենք, որ սրանք Վրաստանի՝ 90-ականներից կուտակված պարտքերն էին: