Վրաստանը 52 հայկական բեռնատարների թույլատրել է հատել սահմանը

Այսօր Վրաստանը թույլ է տվել 52 հայկական բեռնատար մեքենաների կոնյակ արտահանել ՌԴ: Այս մասին ԱԺ-ում 2024 թվականի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Հիշեցնենք, վերջին մեկ ամսվա ընթացքում խնդիրներ են առաջացել հայկական կոնյակը՝ ՌԴ արտահանելու գործում,ք անի որ Վրաստանը արհեստական խոչընդոտներ էր ստեղծում հայկական որոշ ալկոհոլային խմիչքներ տեղափոխող բեռնատարների համար:

Պապոյանը նշեց, որ երեկ երեկոյան խոսել է վրացի իր գործընկերոջ հետ, նա խոստացել էր 33 մեքենաների անցնելու թույլտվություն տալ, բայց ավելի շատ մեքենաների է թույլատրվել հատել սահմանը։ Գեւորգ Պապոյանը լավատես է բանակցությունների առումով:

Մնացած 72 բեռնատարներին նույնպես կթույլատրվի մոտակա 5 օրվա ընթացքում անցնել հայ-վրացական սահմանը, խոստացել են Վրաստանի իշխանությունները։

Նախարարը տեղեկացրեց, որ Վրաստանի գյուղատնտեսության նախարարության ղեկավարի տեղակալը վաղը կայցելի Երևան՝ քննարկելու ապագայում նմանատիպ իրավիճակները կանխելու մեխանիզմները։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։