Վրաստանում «գողական աշխարհի» հետ կապ ունեցող 49 մարդ է ձերբակալվել

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է «գողական աշխարհի» հետ կապված 49 անձի և հեռակա կարգով քրեական հետապնդում է սկսել 14 անձի նկատմամբ, այդ թվում՝ 5 «օրենքով գողի»: Այս մասին «Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն:

Դարախվելիձեի խոսքով՝ նրանք մեղադրվում են «գողական աշխարհին անդամակցելու», «գողական հանդիպմանը մասնակցելու», «գողական աշխարհի գործունեությանը աջակցելու» և «գողական աշխարհի անդամի հետ կապ հաստատելու» մեջ։ Ձերբակալվածների մեծ մասը նախկինում դատապարտվել էր տարբեր ծանր հանցագործությունների համար։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։