Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:40-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդն Արցախի պողոտա — Ռոստովյան փողոց խաչմերուկում՝ հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին և նրան թողնելով անօգնական՝ վրաերթի վայրից դիմել է փախուստի, հաղորդում է Sհamshyan.com–ը։
Օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների թիվ 47-րդ բրիգադն արձանագրել է տղամարդ հետիոտնի մահը։