Վրացիները արգելում են են հայ վարորդների մուտքը Հայաստան պահանջելով 700 դոլար. բեռնատարի վարորդ

Այս պահին փայտով, հեղուկ գազով և ածուխով բեռնված մեծ քանակությամբ բեռնատար մեքենաներ են կանգնած Վրաստանի սահմանին: Այս մասին այսօր NEWS.am-ի հետ զրույցում ասաց բեռնատարի վարորդ Գևորգ Սարգսյանը։

Գևորգ Սարգսյանի խոսքով վրացիները փակել են Հայաստան տանող ճանապարհը և պահանջում 700 ԱՄՆ դոլար։
«Առանց պատճառաբանելու ուղղակի գումար են ուզում։ Հայաստանից էլ ոչ ոք ոչինչ չի ասում, չգիտենք ինչ կլինի»,- ասաց Գևորգ Սարգսյանը։

Նշենք, որ մեքենաները փետրվարի 12–ից կանգնած են սահմանին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։