Վորոնեժում ադրբեջանցիներ են ձերբակալվել

Վորոնեժի մարզում սկսվել են ադրբեջանցիների ձերբակալություններ և լայնածավալ խուզարկություններ, գրում է «Նովոյե Իզվեստիան»։ Նշվում է, որ Վորոնեժի Ալեքսեևսկի շուկան վաղուց է հայտնվել անվտանգության ուժերի ուշադրության կենտրոնում։ Տեղի բնակիչները պարբերաբար բողոքում են շուկայում աշխատող ներգաղթյալների վարքագծից և ոչ սանիտարական պայմաններից։
Հունիսի կեսերին ներգաղթյալների մի խումբ փակել էր ռուս վարորդի բեռնատարի ճանապարհը։ Նրանք պահանջել էին, որ տրանսպորտային միջոցը մի քանի օր մնա՝ այն առևտրի համար օգտագործելու համար։

Խուզարկությունից հետո 42 օտարերկրացիներ ենթարկվել են վարչական պատասխանատվության միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար։

Ավելի վաղ Եկատերինբուրգում ադրբեջանցի եղբայրներ էին ձերբակալվել, որոնցից մեկը տեղում մահացել էր։ Բաքուն մեղադրում է անվտանգության ուժերին իրենց հայրենակիցներին դիտավորյալ սպանելու մեջ:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։