Վոլգոգրադի շրջանի թիվ 19 գաղութում բանտարկյալները պատանդներ են վերցրել, հայտնում է ՌԻԱ Նովոստին` Դաշնային քրեակատարողական ծառայությանը հղումով։
Դա տեղի է ունեցել կարգապահական հանձնաժողովի նիստի ժամանակ։
Նախնական տվյալներով ՝ ՌԴ Վոլգոգրադի մարզի Սուրովիկինոյի թիվ 19 գաղութում չորս մարդ է պատանդ վերցվել, հայտնում է RT-ի աղբյուրը։
Նախնական տվյալներով՝ կա 2 զոհ՝ ԱԴԾ մեկ աշխատակից և մեկ բանտարկյալ։ Եվս երեքը վիրավոր են։ Նրանց թվում են և՛ գաղութի աշխատակիցներ, և՛ կալանավորներ։ Իրականացվում է պատանդներին ազատելու գործողություն։