Գիշերվա ընթացքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Չեբոկսարի «Պրոգրես» գործարանին, որը գտնվում է ՌԴ Չուվաշիայի Հանրապետությունում: Ուկրաինական կողմի տվյալներով՝ ձեռնարկությունն արտադրում էր ռուսական զենքի տարբեր բաղադրիչներ, այդ թվում՝ «շահիդների» համար նավիգացիոն սարքավորումներ, ինչպես նաև կառավարվող հրթիռների մասեր: Առնվազն երկու ուկրաինական ԱԹՍ-ներ հարվածել են գործարանին, որից հետո խոշոր հրդեհ է բռնկվել։
Բացի այդ, հարձակման է ենթարկվել Նիժնի Նովգորոդի մարզի Սավասլեյկա օդանավակայանը: Վնասվել են ՄիԳ-31Կ «Կինժալ» հրթիռակիրները։
«Նախնական տեղեկությունների համաձայն՝ խոցվել է թշնամու երկու ինքնաթիռ (հավանաբար ՄիԳ-31 և Սու-30/34 ինքնաթիռներ): Մարտական գործողության արդյունքները ճշտվում են»,- հայտնել է Գլխավոր շտաբը:
Ռուս զինվորականները չեն մեկնաբանել այս հայտարարությունը։ Առավոտյան Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Նիժնի Նովգորոդի մարզում խոցվել է 13 անօդաչու թռչող սարք։