NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Հանրապետական հիվանդանոց է եկել Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։
Աջափնյակի կրակոցներից վիրավորում ստացածների մեկը նրա ծանոթն է։
Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Աջափնյակ թաղամասի Աբելյան փողոցի 7 և 9 շենքերի մեջտեղում. կան վիրավորներ։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում են, թե ինչպես են մի խումբ անձինք կրակում միմյանց վրա։
Քիչ առաջ ՆԳՆ–ն հաղորդել է, որ ոստիկանները պարզել են կրակոցների մասնակիցներին։ Մահացածը 45 տարեկան տղամարդ է։




