Վիգեն Էուլջեքջյանի կինը խնդրանքով դիմել է Մեհրիբան Ալիևային

Լինդա Էուլջեքջյանը նամակ է ուղարկել Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային՝ խնդրելով ներում շնորհել իր ամուսնուն՝ Վիգեն Էուլջեքջյանին, որը գրեթե հինգ տարի բանտում է, այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նամակում նա մանրամասն նկարագրում է ընտանիքի դժվարին վիճակը. ամուսինը չի կարողացել հրաժեշտ տալ մահացած մորը, իսկ իր մայրը ներկայումս պայքարում է քաղցկեղի դեմ: Բանտարկյալի կինը շեշտում է, որ ներումը կլինի կարեկցանքի դրսևորում, որը թույլ կտա ընտանիքին վերամիավորվել, և նրանց հորը վերադառնալ երեխաների մոտ:

Հիշեցնենք՝ Ադրբեջանը Վիգեն Էուլջեքջյանին և Մարալ Նաջարյանին Լեռնային Ղարաբաղիում ապօրինի ձերբակալել և Բաքու էր տարել 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ 44-օրյա պատերազմի ավարտից մեկ օր անց։ 2021 թվականին Մարալ Նաջարյանն ազատ էր արձակվել, սակայն Վիգեն Էուլջեքջյանը մինչ օրս շարունակում է ապօրինի պահվել Բաքվի բանտում։ Բաքվի դատարանը շինծու դատական նիստի արդյունքներով նրան դատապարտել է 20 տարվա ազատազրկման։

Նշենք նաև, որ Ադրբեջանի վերջերս հայտարարված համաներման մասին հայտարարությունը վերաբերում է մինչև 20,000 բանտարկյալների և կարող է ներառել նաև Վիգեն Էուլջեքջյանին, ինչը ընտանիքին հույս է ներշնչում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։