Վիգեն Էուլջեքչյանին հոսպիտալից տեղափոխել են Քննչական կոմիտե. «Նա լիովին առողջ է»

Քիչ առաջ օդանավակայանում դիմավորեցինք ադրբեջանական գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի կնոջը՝ Լինդային, նա հիմա չի կարողանում խոսել, որովհետև նախ շատ հոզված է, երկրորդը հայերեն չի խոսում, քանի որ ազգությամբ արաբ է։ Այս մասին այսօր՝ հունվարի 15–ին, զինվորական հոսպիտալի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանը։

«Մենք քիչ առաջ եկանք զինվորական հոսպիտալ, որտեղ ստուգվել է և պարզվել է, որ ամբողջությամբ առողջ է, և հիմա նա գտնվում է Քննչական կոմիտեի զինվորական բաժնում։ Հիմա կուղևորվենք այնտեղ, որ Լինդան հանդիպի ամուսնուն։ Մենք 10 րոպե ուժացանք, և չհասցրեցինք տեսնել Վիգենին։

Քննչականում գործողություններ պետք է արվեն, որոնք ընթացակարգային են։

Հոսպիտալի պետն ասաց, որ Վիգենը ստուգվել է, ամբողջությամբ առողջ է, որևէ ստցիոնար բուժման կարիք չունի, քայլում է»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր հետևյալը. «Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքչյանը եւ Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ հիմա գտնվում են ՀՀ տարածքում։

Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։ Նրանք տեղափոխվում են Երեւան»։

Նշենք, որ Գևորգ Սուջյանը ընկերոջ՝ Դավիթ Դավթյանի հետ գերեվարվել էին հրադադարից հետո՝ նոյեմբերի 11-ին, Արցախ հումանիտար օգնություն տեղափոխելիս։ Սուջյանը Արցախ էր գնում որպես բարեգործական ՀԿ-ի հիմնադիր նախագահ։ Նրանք երկուսն էլ Ադրբեջանում դատապարտվել էին 15 տարվա ազատազրկման։

Լիբանանահայ Վիգել Էուլջեքչյանը, որը 20 տարվա ազատազրկման էր դատապարտվել, գերեվարվել էր կրկին Գորիս–Բերդաձոր ճանապարհին՝ հրադադարի հաջորդ օրը։

Վագիֆ Խաչատրյանին ադրբեջանցիները գերի էին վերցրել 2023 թվականի հուլիսի 29-ին Հակարիի կամրջի մոտից՝ Կարմիր Խաչի ուղեկցությամբ բլոկադայի մեջ գտնվող Արցախից Հայաստան տեղափոխվելիս։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։