Search
Close this search box.

Վիճաբանությունից հետո 28-ամյա երիտասարդը մաhացել է

Նոյեմբերի 2-ի ժամը 19.20-ին ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Արթիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Մեղրաշեն գյուղից հիվանդանոց է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ 28-ամյա Գևորգ Գ.-ն: Հիվանդանոցում նրա մոտ արձանագրվել է «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, կենսաբանական մահ:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 19-ի սահմաններում Մեղրաշեն գյուղի 1-ին փողոցի զրուցարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Գևորգ Գ.-ին կտրող-ծակող առարկայով հարվածել է 29-ամյա համագյուղացին: Նա ձերբակալվել և ներկայացվել է Արթիկի և Անիի քննչական բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արթիկի և Անիի քննչական բաժին»,- ասված է հաղորդագրության մեջ: