Վիճաբանության ժամանակ վիրավորում ստացած 16-ամյա տղայի կյանքը փրկել են. եղբայրներին որոնում են

Երեկ՝ հունիսի 25-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել հերթական երեխայի կյանքը, հաղորդում է Shamshyan.com–ը։

Կեսօրին «Արարատ» բժշկական կենտրոնից Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կնետրոն է տեղափոխվել տղա երեխա՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ:

Տեղափոխված տղան 16 տարեկան է և ունեցել է ազդրի միջին երրորդականի շրջանում ծակած-կտրած վերք:

«Արարատ» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո երեխային ռեանիմոբիլով տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ արդեն բժիշկներին հաջողվում է փրկել տղային:

Կայքի տեղեկություններով՝ հունիսի 24-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Արարատ քաղաքի «Ոսկու կորզման ֆաբրիկա» բանավանում, որը ժողովրդին ավելի շատ հայտնի է՝ որպես Սոթքի բանավան, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Արարատի մարզի բնակիչներ, եղբայրներ 41-ամյա Աշոտ Ա.-ի և 45-ամյա Արտակ Ա.-ի և հիվանդանոց տեղափոխված 16-ամյա Գեղամ Ս.-ի հետ, որի ժամանակ էլ Արտակ Ա.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է պատանուն:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ եղբայրներ Աշոտ և Արտակ Ա.-երին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Կայքի տեղեկություններով՝ դեպքի մասին տեղեկությունը կռվի մասնակցիները փորձել են թաքցնել իրավապահներից, սակայն դա նրանց չի հաջողվել:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։