Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հյուսիսային պողոտայում Հին երևանցի 2 հասցեի մոտ վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել ու կան վիրավորներ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ոստիկաններն ու պարեկները նշված հասցեի մոտ հայտնաբերել են արնանման հետքեր, իսկ պարեկները՝ սննդի կետում՝ կահույքի տակ, հայտնաբերել են դանակ, որի վրա առկա են արնանման հետքեր: Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Անդրանիկ Մարգարյանը և Հրանուշ Խաչատրյանը: Տեղում ոստիկանության Կենտրոնական բաժնի Անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ավագ տեսուչ Լյուդվիգ Գևորգյանի գլխավորությամբ արդեն պարզել են ենթադրյալ վիրավորների ինքնությունը ու մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկաններն ու պարեկները, նշված վայրից օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը 2 հոգու տեղափոխել են հիվանդանոց:
Վիրավորներին էլ մինչ բժիշկների ժամանումը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները: Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության, ծեծկռտուքի ու դանակահարության պատճառը եղել է ավտոմեքենան կայանելու շուրջ ու կասկածյալների մեջ են 2 հարազատ եղբայրներ:SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ տեղի ունեցած միջադեպից, որն արձանագրել են տեսախցիկները: