ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերում գրառում է կատարել՝ հայտնելով, որ խիստ ակտիվացել են իր էջերի դիտումները:
«Չգիտեմ մարդկանց դուր է գալիս, թե ընդհակառակը, բայց փաստ է, որ վերջին ամսվա ընթացքում Ֆեյսբուքի եւ Ինստագրամի էջերս միասին 120 միլիոն դիտում են ունեցել։ 120 միլիո՞ն»,- գրել է վարչապետն ու հրապարակել դա ապացուցող տեսապատճեներ:





