Վերջին 5 տարում գրեթե կիսով չափ կրճատել ենք աշխատանք փնտրողների և գործազուրկների թիվը. Թորոսյան

Երբ մենք խոսում ենք նոր ստեղծվող աշխատատեղերի մասին և ցույց տալիս վերջին ամիսների այդ մասով կայուն աճը, հաճախ ինչ-որ անհասկանալի աղմուկ ենք լսում դրա շուրջ։ Այս մասին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ավելացող աշխատատեղերի վիճակագրությունը ապացուցվում է նաև աշխատանք փնտրողների և գործազուրկների նվազող թվերով։ Կից նկարում յուրաքանչյուր տարվա վերջի դրությամբ Միասնական սոցիալական ծառայությունում գրանցված աշխատանք փնտրողների և գործազուրկների թվերն են։

Դրանք ցույց են տալիս, որ մենք վերջին 5 տարում գրեթե կիսով չափ կրճատել ենք աշխատանք փնտրողների և գործազուրկների թիվը։ Եվ այս թվերի անկումը շարունակվում է»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։