Search
Close this search box.

Վերին Լարսի մոտ ավելի քան 250 հայկական բեռնատար է սպասում ռուս-վրացական սահմանը հատելուն

Ավելի քան 250 հայկական բեռնատարներ են գրանցված Վերին Լարսի անցակետի էլեկտրոնային հերթում: Տեղեկությունը հայտնում է Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը։

Ընդհանուր առմամբ, վերջին տվյալներով, հերթում 964 բեռնատար կա, որոնցից 257-ը հայկական համարանիշներով են։
Կուտակումների պատճառն այն է, որ Վրաստանից դեպի Ռուսաստան տանող ճանապարհի մի հատվածը առատ ձյան պատճառով փակվել է բեռնատարների համար։