Վերին Լարսի անցակետն այս գիշեր չի գործի

Վերին Լարսի անցակետն այս գիշեր ժամը 01:00- ից չի գործի։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

«Ռուս-վրացական սահմանային անցակետի վրացական կողմում այս գիշեր նախատեսվում է իրականացնել տեխնիկական վերազինման աշխատանքներ, ինչի արդյունքում վրացական անցակետը այս գիշեր 01:00- ից մինչ առավոտյան 10:00 չի գործի»,– ասել է նա:

Հակոբյանը նշել է` վերազինման աշխատանքներն ավարտվելուն պես անցակետի աշխատանքը կվերականգնվի:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։