Վերադարձրեք մեզանից գողացված մեր տոները․ անհետ կորած զինվորների ընտանիքների նամակը

ՎԵՐԱԴԱՐՁՐԵ՜Ք ՄԵԶԱՆԻՑ ԳՈՂԱՑՎԱԾ ՄԵՐ ՏՈՆԵՐԸ
ՈւՂՂՎԱԾ՝ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ’ ԿԻՑ
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ,
ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ,
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ,
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ(ՊՆ),
ՔՆՆՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ,
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ,
ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ,
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱնԻՆ (ՄԻԵԴ),
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻՆ(ՄԻՊ),
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ (ԱԳՆ),
ՀՀ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻՆ,
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ,
ՀՀ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՆԵՐՈՒՄ ՀՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ,

ՊԵՏԱԿԱՆ ԲՈԼՈՐ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ։
Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ` անորոշության մեջ սպասող կանանց և մայրերի անունից
Այսօր աշխարհը նշում է Մարտի 8-ը՝ կանանց, մայրերի և աղջիկների տոնը։
Այսօր մարդիկ ծաղիկներ են նվիրում, ջերմ խոսքեր ասում, որդիները գրկում են իրենց մայրերին, ամուսինները շնորհավորում են իրենց կանանց, հայրերը՝ իրենց աղջիկներին։ Տներում ուրախություն է, ծաղկեփնջեր, նվերներ, ժպիտներ։
Բայց…մի՜մոռացեք, որ , ցավոք կան մի խումբ կանայք, որոնց համար այս օրը վաղուց դադարել է տոն լինելուց։
Մենք այդ ընտանիքներն ենք, որոնց որդիները, ամուսինները և եղբայրները աղետալի պատերազմններից մինչ այսօր անհայտության մեջ են ։ Արդեն երկար տարիներ շարունակ մենք ապրում ենք մեզ տանջող հարցով՝
որտե՞ղ են մեր տղաները։
Մենք միշտ այսպես չէինք ապրում։
Մինչ պատերազմը մենք երջանիկ ընտանիքներ էինք։
Մեր տներում նույնպես տոներ էին լինում։
Մարտի 8-ը մեզ համար նույնպես ուրախության օր էր։
Մեր որդիները տուն էին գալիս նվերներով ու գեղեցիկ ծաղիկներով։
Նրանք շտապում էին շնորհավորել իրենց մայրերին ու տատիկներին։
Նրանք հատուկ ուշադրությամբ շնորհավորում էին իրենց կանանց, քույրերին և աղջիկ երեխաներին։
Շատ անգամ նրանք իրենց ձեռքով էին պատրաստում բացիկները ու գրում իրենց սրտից բխած ամենաջերմ խոսքերը, երբեմն էլ փոքրիկ, բայց սրտանց նվերներով փորձում էին ուրախացնել մեզ։
Այդ օրը մեր տներում ծիծաղ էր, ջերմություն և ընտանեկան երջանկություն։
Այսօր այդ ամենից մեզ մնացել են միայն հիշողությունները։
Մեր տներում պահվում են նրանց ձեռքով պատրաստած բացիկները, նրանց գրած ջերմ բառերը, նրանց բերած փոքրիկ նվերները։
Մենք երբեմն վերցնում ենք դրանք… շոշափում…նայում հիշում…արտասվում…
Ու դրանից մեր ջախջախված սիրտը էլ ավելի է փշրվում,
այն հիշողությունները, որոնք ժամանակին մեր ամենաերջանիկ պահերն էին, այսօր դարձել են մեր ամենացավոտ վերքերը։
Մենք նայում ենք այդ բացիկներին ու նվերներին և մտածում միայն մեկ բան՝
որտե՞ղ են այսօր այն ձեռքերը, որոնք մեզ համար այդ ամենը պատրաստել էին…
Այսօր, երբ դուք ծաղիկներ եք նվիրում ձեր մայրերին ու կանանց, մենք սպասում ենք մեր ծաղիկ տղաներին։
Սպասում են մայրերը, որոնց սիրտը ամեն օր ճմլվում է որդու կարոտից։
Սպասում են տատիկները, որոնք ամեն օր աղոթում են, որ իրենց թոռները կենդանի վերադառնան տուն։
Սպասում են կանայք, որոնք տարիներ շարունակ սպասում են իրենց ամուսինների վերադարձին։
Սպասում են քույրերը, որոնք իրենց եղբայրների հետ կիսել են մանկությունը և այսօր լուռ պահում են նրանց հիշողությունները։
Սպասում են աղջիկ երեխաները, որոնք արդեն մեծացել են, բայց սպասում են իրենց հայրերի գրկին ու նրանց քաղցր շնորհավորանքներին։
Գիտե՞ք ինչքան դաժան են տոնական օրերը մեզ` սպասողներիս համար։
Երբ պատշգամբում թաքուն լացում ես, որ ընտանիքիդ մյուս անդամները չտեսնեն քո արցունքները… Ու հանկարծ տեսնում ես քո տղայի տարիքի տղայի` ծաղկեփունջը ձեռքին տուն շտապելիս, ու որը պիտի գրկի մորը ու շնորհավորի նրան…
Երբ տեսնում ես, թե ինչպես են ամուսինները նվերներով ուրախացնում իրենց կանանց…
Երբ տեսնում ես երեխաների, որոնք ուրախությամբ վազում են դեպի իրենց հայրերը…
Եվ այդ պահին հասկանում ես, որ տարին տարուն հաջորդելով տարիներ շսրունակ ապրում ենք ամենածանր զգացումի մեջ՝ անորոշության ու սպասման մեջ։
Մենք հարցնում ենք բոլոր այն պետական մարմիններին, որոնք պարտավոր էին բացահայտել մեր տղաների ճակատագրերը։
Որտե՞ղ են մեր տղաները։
Ո՞վ է պատասխան տալու նրանց ճակատագրի համար։
Ինչպե՞ս է հնարավոր, որ տարիներ անց մենք դեռ լսում ենք նույն պատասխանը՝
«պատասխան չունենք»։
Ինչպե՞ս է հնարավոր, որ գործերը փակվում են, քննությունները ձգձգվում են, իսկ հանձնաժողովների աշխատանքները գաղտնի են պահվում։
Մենք հարցնում ենք՝
Ումի՞ց եք թաքցնում ճշմարտությունը։
Սպասող ծնողի՞ց։
Սպասող մորից։
Սպասող կնոջից։
Սպասող քրոջից։
Թե՞ պարզապես փորձում եք թաքցնել մեղավորներին։
Մի բան երբեք չմոռանաք։
Այս երկիրը պահվել է հազարավոր զոհված հերոսների կյանքի գնով, տասնյակ հազարավոր վիրավոր մարտիկների առողջության գնով ու այս հազար անհայտ կորած տղաների (90֊ական 2020 և 2023 թթ.) առողջության կարոտի ու սպասման գնով։
Մի մոռացեք, որ այսօր խաղաղ ապրում եք հենց այդ տղաների շնորհիվ։
Ցավալի է, երբ հողը պահում է հասարակ ժողովրդի որդին, բայց այն վայելում են անարժան իշխանավորները, որոնց մոտ անգամ խղճի խայթ չկա սպասող ծնողի ցավի հանդեպ։
Մենք նվերներ չենք ուզում։
Մենք ծաղիկներ չենք ուզում։
Մենք ուզում ենք մեր ծաղիկ տղաներին։
Մեր տղաները չկռվեցին, որ հետո մոռացվեն։
Մեր տղաները չանհետացան, որ նրանց ճակատագիրը ծածկվի լռությամբ։
Միևնույն ժամանակ մենք երբեք չենք դադարի աղոթել։
Ամեն օր, ամեն գիշեր մեր աղոթքը բարձրացնում ենք առ Աստված՝ ապավինելով Նրա ողորմածությանը ու
հավատում ենք, որ մի օր կտեսնենք մեր սպասված հրաշքը,
բայց հավատը չի նշանակում լռություն։
Մենք պահանջում ենք պատասխան։
Մենք պահանջում ենք արդարություն։
Մենք պահանջում ենք բացահայտել մեր տղաների ճակատագրերը։
Այսօր, երբ դուք ծաղիկներ եք նվիրում ձեր մայրերին ու կանանց, մի պահ հիշեք նաև այն մայրերին, տատիկներին, կանանց, քույրերին և աղջիկ երեխաներին, որոնք տարիներ շարունակ սպասում են իրենց ծաղիկ տղաներին։
Հիշեք, որ այս պահին ինչ-որ մի տան պատշգամբում մի մայր լուռ լացում է։
Մի տատիկ աղոթում է իր թոռան վերադարձի համար։
Մի կին դեռ սպասում է ամուսնու` դռնից ներս մտնելուն։
Մի քույր, ձեռքերի մեջ ամուր պահելով եղբոր նկարը, չի դադարում հավատալ, որ նա կգա, ու նրանք նորից իրար հետ մայրիկի համար մի տարբերվող անակնկալ կմտածեն։
Եվ մենք բոլորս միասին միայն մեկ բան ենք ասում՝
Վերադարձրեք մեզ մեր տղաներին։
Վերադարձրեք մեզանից գողացած մեր երջանկությունն ու մեր տոները։
Քանի դեռ մեր տղաների ճակատագիրը բացահայտված չէ

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։