«ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները պետք է ՀՀ-ում լիարժեք կյանք ունենան։ Իրենց ապագան և երջանկությունն այստեղ պետք է կառուցեն և հզորացնեն Հայաստանի Հանրապետությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։ «Երբ ասում են՝ վերադարձ, վերադարձ ո՞ւր։ Ես այս պահին չունեմ ռեալ տեսլական, որով ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կարող են խաղաղ վերադառնալ իրենց տուն։ Սա ՀՀ ժողովրդի հավաքական տեսակետն է, ոչ ոք չի տեսնում այդ հնարավորությունը, որովհետև նոյմեբերի 9-ի պայմանագիրը չկատարվեց, ՌԴ խաղապահները չկարողացան աապահովել ԼՂ ժողովրդի անվտանգությունը»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում: