Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ, այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Ջեյմս Դի Վենսը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով ցեղասպանության զոհերի հիշատակին: ԱՄՆ փոխնախագահը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: «Հարգելով զոհվածների հիշատակը՝ մենք մեծարում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին։ Թող ԱՄՆ-ն ու Հայաստանը ձգտեն ապագայի, որտեղ խաղաղություն է և փոխըմբռնում»,- նշել է նա:




