Վեհափառը պետք է վստահ լինի, որ իր կոչով շատ արագ կարող են մոբիլիզացվել հազարավոր հայեր, ամբողջ քաղաքական դաշտը․ Քրիստինե Վարդանյան

Լուրեր են տարածվում Մայր Աթոռի վրա հարձակման մասին։ Ես չգիտեմ կլինի այդ հարձակումը, թե՝ այս պահին զերծ կմնան այդպիսի քայլից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Գիտեմ միայն, որ Վեհափառը պետք է վստահ լինի, որ իր կոչով շատ արագ կարող են մոբիլիզացվել հազարավոր հայեր, ամբողջ քաղաքական դաշտը։ Ընդհանրապես մեր եկեղեցին մեր բացարձակ կոնսենսուսի եզակի կետերից է։

Ես այն մարդկանցից չեմ, ովքեր եթե իրենց ուզած ժամին, իրենց ուզած ձևով, իրենց ուզած խոսքը չեն լսում, դադարում են աջակցել գաղափարին ու կառույցին, հանուն որի պայքարում են։

Ես վստահում եմ իմ եկեղեցու խոհեմությանը, իմաստությանը ու փորձին»,-գրել է Վարդանյանը։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։