Վեհափառը հաստատակամ է, ինչպես Արարատ լեռը և երբեք տեղի չի տալու. Հովնան Սրբազան

Վեհափառը հաստատակամ է, ինչպես Արարատ լեռը և երբեք տեղի չի տալու այս ոչնչություններին, «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ այս մասին հայտարարել է Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:

«Եթե զիջի, ոչ միայն հայ ժողովրդի, այլև բոլոր 131 կաթողիկոսների անեծքը կլինի վրան: Մարդիկ չեն հավատում, բայց Աստված կա, ու նա կարող է երկնքից իջեցնել բազմաթիվ հրեղեն գունդեր, ինչը տեղի ունեցավ դեկտեմբերի 18-ին. ձախողվեց իրենց ողջ պլանը: Կաթողիկոսը միայն անձ չէ, նա շաղախված է առաքյալների հետ: Կաթողիկոսին ընտրում է Սրբագումար ժողովը, որոնց առաջնորդում է Սուրբ հոգին: Եթե Սուրբ հոգին որոշել է, որ այս մարդը պետք է լինի Ամենայն Հայոց կաթողիկոս, դու ոչինչ չես կարող: Աստվածաշունչն ասում է՝ բոլոր մեղքերը կներվեն, բացի Սուրբ հոգու դեմ հայհոյախոսություն անելը: Պիտի խնդրենք՝ վերանայեն իրենց»,- նշել է Սրբազան Հայրը։

Սրբազանն ասել է, որ 10 տիրադավների մի մասը եղբայր է եղել իրենց, մյուս մասը՝ ավագ ընկեր:

«Միասին Մայր Աթոռի հացն ենք կերել, միասին սովորել ենք: Սա ծանր բան է: Այս մարդիկ պիտի մտածեն՝ ինչ են անում: Անգամ եթե ավելանան, որևէ հարց չի լուծվելու: Եկեղեցին այն կառույցն է, ուր հարցերը լուծվում են բացառապես կանոնական կարգով, այլ ոչ ամբոխավարի: Եթե մինչև այսօր Եկեղեցին կա, նրանից է, որ պահպանողական է: Եկեղեցին ժողովուրդը չէ, Քրիստոսն է: Չի կարող Քրիստոսը պատկանել ժողովրդին, հակառակը կարող է լինել: Չի կարելի սրբապղծություն անել ու իրենց բոլոր հանցագործություններին մասնակից դարձնել ժողովրդին:

Ես շատ զարմանում եմ իր խորհրդատուների վրա, որ թույլ են տալիս այնպիսի բառեր ու արտահայտություններ կիրառել, որոնք տեղավորվում են Քրեական օրենսգրքի տրամաբանության մեջ: Լավ, այդ մարդիկ չե՞ն ասում՝ էս ի՞նչ ես ասում»,- ընդգծել է Սրբազան Հայրը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։