Վեհափառը չի ցանկացել սրել իրավիճակը. ինչ մտադրություն է ունեցել ԱԱԾ–ն

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 10-12-ը ծրագրված Եպիսկոպոսաց ժողովը չեղարկվեց, բայց պարզ չեղավ, թե որն է անորոշ ժամկետով հետաձգելու պատճառը։ Իշխանական շրջանակներն ուրախացան, թե կաթողիկոսը ժողովում չունի մեծամասնություն, դրա համար «զադնի դրեց»։

Մեզ պատմեցին, որ ժողովը հետաձգվել է ԱԱԾ-ի վայրագ ճնշումների արդյունքում։ Վեհափառին փոխանցել են՝ եթե ժողովը կայանա, եւ 10 եպիսկոպոսների վերաբերյալ որոշումներ կայացվեն, դրան կհետեւեն իրենց համար անցանկալի զարգացումներ։ Անգամ հոգեւորականների անուն են նշել, որոնց կձերբակալեն։

Հասկացրել են՝ այնպես կանեն, որ ժողովը չկայանա․ կփակեն դրսից եկող հոգեւորականների մուտքը կամ կարգելեն վերադառնալ իրենց թեմերը։ Վեհափառը չի ցանկացել սրել իրավիճակը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։