Վեճ և դшնшկшհարություն՝ Արտաշատում. ոմն «Մnղես» դանակով հարվածել է ոմն «Արոյի տղա Երվանդին»

Օգոստոսի 16-ին վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ոմն «Մողեսը» դանակով հարվածել է ոմն «Արոյի տղա Երվանդին», իսկ քիչ անց տեղեկություն է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերք՝ թափանցում հարցական, քթի, մեջքի շրջանի սալջարդ» ախտորոշմամբ «Արտաշատ» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել մի տղամարդ, հաղորդում է Shamshyan.com–ը։

Հիվանդանոցում պարզվել է, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 49-ամյա Երվանդ Մ․-ն է, իսկ «Մողեսը» Արարատի մարզի բնակիչ 38-ամյա Ռոման Կ․-ն է։

Պարզվել է նաև, որ օգոստոսի 16-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, Արազի փողոցի 7 շենքի բակում վիճաբանության ժամանակ, վերջիններս փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, որից հետ Ռոման Կ․-ն ձեռքին եղած դանակով 2 անգամ հարվածել է Երվանդ Մ․-ի կրծքավանդակի ձախ կեսի շրջանին, որի հետևանքով վերջինս ստացել է նշված մարմնական վնասվածքները։

Ոստիկանները նույն օրը Ռոման Կ․-ին Արտաշատ քաղաքից հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Արտաշատի բաժին և ձեռնարկում են միջոցառումներ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։