Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Աջափնյակ֊Կենտրոն. վճարումը` 30/70, հոգուտ չվճարողների, շատ են նաև 100 դրամ կոպեկ տվողները, վարորդը շատ քաղաքավարի վերադարձնում է։ Մարդիկ էլ պատասխանում` մենք անվճար չենք ուզում գնալ, պարզապես չենք ընդունում թանկացումը։
Հ.գ. Էդ վճարողների 30%֊ի մեջ գերակշռում են երիտասարդ աղջիկները, որոնք խնդմնդալով ամաչում են չվճարել։
Աղջիկներ ջան, ապրեք որ ամաչկոտ եք, դա միանշանակ զարդարում է հայ աղջկան, բայց էդպես եղեք ապագա սկեսրարոջ մոտ, էս դեպքում իբրև երիտասարդ ըմբոստ եղեք»։