Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Վազգենի և Նարեկի դեմ հաղորդում է տվել Ալեն Սիմոնյանը։
«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած հաղորդման հիման վրա են ԱԱԾ դիմակավորված անձինք գնացել են Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի հետևից:
«Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներին մտադիր են կալանավորել՝ Ալեն Սիմոնյանին «անասուն», իսկ նրա մոր հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու համար: Բացի դրանից՝ եթերներից մեկի ժամանակ հնչեցրել են արտահայտություններ, որոնք գնահատվել են, որպես սպառնալիք»:




