ՏԵՍԱՆՅՈւԹ․ Վազգեն Սաղաթելյանին նույնպես ձերբակալեցին

Ձերբակալեցին «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և հաղորդավար Վազգեն Սաղաթելյանին: Նրան մեղադրում են խուլիգանության մեջ:

Ավելի վաղ ձերբակալել էին փոդքասթի մյուս համահեղինակ և հաղորդավար Նարեկ Սամսոնյանին:

ԱԱԾ դիմակավորված անձինք, քննիչի մասնակցությամբ խուզարկություն էին իրականացնում Վազգեն Սաղաթելյանի տանը, հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն: Նարեկ Սամսոնյանին ձերբակալել են:

Ավելի վաղ Ալեն Սիմոնյանը հաղորդում է տվել իրավապահներին «Իմնեմնիմի» փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ, հայտնել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակը

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Հայաստանում իշխանությունը վերածվել է քաղաքական ճնշման գործիքի․ դատական համակրագի անկախությունը փաստացի փլուզվել է, իսկ քաղաքական նկատառումներով կայացված դատավճիռները խաթարում են հանրային վստահությունը․ Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում