Վաշինգտոնյան գագաթնաժողովի մեկ այլ կարևոր արդյունք էր «Զանգեզուրի միջանցքի» բացումը։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Թյուրքական պետությունների կազմակերպության ղեկավարների 12-րդ գագաթնաժողովի ժամանակ:
«Զանգեզուրի միջանցքը մեծ նշանակություն ունի որպես տրանսպորտային նոր զարկերակ և երկրորդ երթուղի՝ ինչպես Միջին միջանցքի, այնպես էլ Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակներում»,- նշել է նա: