Վաշինգտոնը կբախվի բացասական հետևանքների. Իրանի ԱԳՆ

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում հակամարտության մեջ է մտել Իսրայելի անհաջողությունների պատճառով։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտարարել է Գերմանիայում Իրանի նախկին դեսպան Սեյեդ Հոսեյն Մուսավիանը։

«Իսրայելը ոչ միայն պարտվեց Իրանի դեմ տասնօրյա գործողությունում, այլև պարտության եզրին էր։ Եթե դա տեղի չունենար, ԱՄՆ-ն չէր միջամտի», — ասաց նա։

Նախկին դեսպանի խոսքով՝ իրանական կողմը շատ լուրջ կորուստներ է կրել, սակայն Վաշինգտոնը նույնպես կբախվի բացասական հետևանքների։ Նա ընդգծեց, որ տեղի ունեցածը կազդի ամբողջ տարածաշրջանի խաղաղության և անվտանգության վրա։

Մուսավին նաև հավելել է, որ ԱՄՆ գործողությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ազդեցության չափը Սպիտակ տան վրա։

Կիրակի՝ հունիսի 22-ի գիշերը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծման մեկնարկի մասին: ԱՄՆ ռազմաօդային ուժերի թիրախներն էին Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի օբյեկտները:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։