ՏԵՍԱՆՅՈւԹ․ Վաշինգտոնում ներկայացվել է Հայաստանը որպես առաջին քրիստոնյա երկիր, որի պայմաններում կալանավորված են սրբազանները

Սամվել Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Վաշինգտոնում «Կրոնական ազատությունների միջազգային գագաթնաժողովի» ընթացքում ցուցադրված տեսահոլովակում ներկայացվել է Հայաստանը՝ որպես աշխարհում առաջին քրիստոնյա երկիր, իսկ Էջմիածինը՝ առաջին քրիստոնեական տաճար։

Կրոնական ազատությունը համընդհանուր ազատություն է։ Այնինչ, Ադրբեջանն այսօր ՝ 2020թ. արցախյան պատերազմից և 2023թ. 120.000 հայերի բռնի տեղահանումից հետո, մերժում է հայերի հասանելիությունը Արցախում իրենց դարավոր կրոնական ժառանգությանը։ Հայկական կրոնական ժառանգությունը գտնվում է ոչնչացման իրական ռիսկի տակ և պահանջում է միջազգային պաշտպանություն։

Կրոնական ազատությունը երբեք չպետք է ենթարկվի կառավարության միջամտությանը։ Սակայն պետական պաշտոնյաները ուղղակիորեն են միջամտում կրոնական հարցերին՝ մասնակցելով կարգալույծ
քահանաների պատարագներին, պահանջելով պատարագային տեքստերի փոփոխություն (Կաթողիկոսի անվան զեղչում), պատարագներից նման միջամտություններին հակառակվող հավատացյալների դուրսբերում, եկեղեցու դռների փակում և այլն։
Տեսահոլովակում ներկայացվել են կալանավորված սրբազանները, ինչպես նաև Սամվել Կարապետյանը։ Յուրաքանչյուրս պետք է պաշտպանենք կրոնական ազատությունը։

Տեսանյութը դիտել՝ այստեղ

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։