Վաշինգթոնում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակից է uպանվել

Վաշինգթոնում Հրեական թանգարանի մոտ սպանվել են Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցներ՝ նախնական տվյալներով, երիտասարդ զույգ, սոցիալական ցանցերում հայտնել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը։
«Այսօր երեկոյան Վաշինգթոնում Հրեական թանգարանի մոտ սպանվել են Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցներ։ Մենք ակտիվորեն հետաքննում ենք դեպքը և աշխատում ենք լրացուցիչ տեղեկություններ ստանալու ուղղությամբ», — գրել է նա։
NBC-ի տվյալներով՝ կասկածյալը՝ 30-ամյա Էլիաս Ռոդրիգեզը ձերբակալվել է։ Ոստիկանությանը հանձնվելիս նա գոռացել է «Ազատությո՛ւն Պաղեստինին»։
ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ​​ներկայացուցիչ Դենի Դանոնը X սոցիալական ցանցի իր էջում հարձակումն անվանել է հակասեմական ահաբեկչության նողկալի ակտ։

Նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտել է միջադեպը։ «Վաշինգթոնում այս սարսափելի սպանությունները, որոնք ակնհայտորեն հիմնված են հակասեմականության վրա, պետք է դադարեցվեն ՀԻՄԱ՛», — գրել է նա Truth Social-ում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Ատելությունն ու ռադիկալիզմը տեղ չունեն ԱՄՆ-ում», հավելել է ԱՄՆ նախագահը։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։