Վարժական հավաքներից խուսափելու դեպքում պատասխանատվությունը կխստացվի

Այսօր ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց, ըստ որի վարժական հավաքներից խուսափելու դեպքում պատասխանատվությունը կխստացվի։ Ըստ նախագծի

վարժական հավաքներից խուսափելու դեպքում քաղաքացին կպատժվի տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:

Եթե արարքը, որը կատարվել է՝ իրեն մարմնական վնասվածք պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով, կամ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով՝ պատժվում է ազատազրկմամբ’ երկուսից հինգ տարի ժամկետով:

Հանցանք կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե կամովին ներկայացել և ներգրավվել է վարժական հավաքին:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։