Վարժական հավաքների նպատակն է ունենալ պահեստազոր, որը կարող է դառնալ բանակի կարևոր բաղադրիչ. պատերազմում մեր հիմնական պրոբլեմներից մեկը պահեստազորի ոչ մարտունակ լինելն էր. նախարար

Զինված ուժերի հիմնական առաքելությունը նրա պաշտպանունակությունն է, ոչ թե մարտական հերթապահությունը, ԱԺ-ում այս մասին հայտարարեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Ըստ նրա՝ տարիներ շարունակ շեշտը դրվել է մարտական հերթապահության վրա, ինչն, անխոս, շատ կարևոր է, բայց շատ կարևոր է, որ զինված ուժերի հիմնական հատվածը զբաղվի մարտական պատրաստությամբ ու բարձրացնի իր կարողությունները։

Պապիկյանն ասաց, թե վարժական հավաքների նպատակն այն է, որ ունենան պահեստազոր, որն, ըստ անհրաժեշտության, կարող է հավաքվել, պատկերացնել խնդիրն ու դառնալ բանակի կարևոր բաղադրիչ։

«Պետք է իրականությունից չփախչենք ու հիշենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում մեր հիմնական պրոբլեմներից մեկը պահեստազորի ոչ մարտունակ լինելն էր»,- ընդգծեց նա՝ նշելով, թե դրա համար պատասխանատու են բոլորը, քանի որ բավարար ուշադրություն չի դարձվել պահեստազորին։

Նախարարը նշեց, թե կան դեպքեր, երբ մարդը 45 տարեկան է, բայց երբեք վարժական հավաքի չի մասնակցել։ Սա, ըստ նրա, աննորմալ երևույթ է։

Նախատեսել են, որ 20 հազար պահեստազորային 2026 թվականին ներգրավվի վարժական հավաքներին, 2025-ին 16 հազար է եղել։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։