Վարորդը թույլ է տվել խախտում և անընդունելի վարքագիծ. Ավանեսյան

Շնորհակալ եմ պարոն Իոաննիսյանին հանրային վերահսկողության և լուսաբանման համար: Այս մասին հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Կիրակի օրը իմ ծառայողական մեքենան վարորդը ավտոլվացման կետ տանելիս թույլ է տվել խախտում և անընդունելի վարքագիծ` երեխայի անվտանգության առումով:

Դիպվածը կստանա իրավական գնահատական, իսկ վարորդը` նաև խիստ նկատողություն»,- գրել է նա:

Հիշեցնենք՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոնանիսյանը Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ՀՀ առողջապահության նախարարի ծառայողական 006LL55 մեքենայի առջևի նստատեղին երեխա է նստած։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։