«Վարորդը ձերբակալվել է». Նարեկ Սարգսյան

ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի տղամարդ շանը կապած մեքենային վարում՝ կենդանու նկատմամբ ցուցաբերելով դաժան վերաբերմունք։
Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են վարորդի ինքնությունը։ Բյուրեղավանի 62-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել և մեքենայով հանդերձ տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանություն։
Հիշեցնենք, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն դատապարտելի արարք է և յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական հետևանքներ»:

 

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։