Վարորդներին սպառնում է տուգանք՝ ՆԳՆ-ն նախազգուշացնում է

ՆԳՆ ոստիկանությունը հիշեցնում է, օտարերկրյա վարորդական վկայականով, այդ թվում երկքաղաքացիություն ունեցողները, կարող են վարել տրանսպորտային միջոց միայն մինչև երեք ամիս:

Ըստ հաղորդագրության՝ օգոստոսի 2-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությամբ նախատեսվել էր արտոնություն՝ ՀՀ մուտք գործելու պահից սկսած երեք ամսվա ընթացքում օտարերկրյա վարորդական վկայականով մեքենա վարելու համար։ Նոյեմբերի 2-ին լրացել է այդ արտոնության հերթական եռամսյա ժամկետը։

Այն անձինք, ովքեր երեք ամսից ավելի շարունակ վարում են տրանսպորտային միջոց օտարերկրյա վարորդական վկայականով, կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ 10 000 դրամ տուգանքի ձևով։

ՆԳՆ-ից միաժամանակ հորդորում են այն քաղաքացիներին, որոնց եռամսյա ժամկետը դեռ չի լրացել, իրենց հետ ունենալ նաև այն փաստաթուղթը, որով մուտք են գործել Հայաստան՝ ժամկետի հաշվարկը հստակեցնելու նպատակով։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։